Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են կարճատեսությունը, եղջերաթաղանթի կամ ակնահատակի փոփոխությունները և ակնաբուժական այլ պաթոլոգիաներ, որոնց հայտնաբերման համար հղիներն ակնաբույժի խորհրդատվություն են անցնում՝ նախ 10-14, այնուհետև 32-36 շաբաթում։ Նախնական հետազոտությունը տեսողական համակարգի հետագա բարդությունների կանխարգելման, իսկ երկրորդ խորհրդատվությունը ծննդալուծման մեթոդի ընտրության համար է։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան կանանց առողջության կենտրոնում ակնաբույժներն ու մանկաբարձ- գինեկոլոգները քննարկում են հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ հորմոնալ փոփոխությունների արդյունքում ռիսկի խմբում գտնվող հղիների վարման կարգը, բարձրաձայնում հուզող հարցերը: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հղիների տեսողության հետ կապված ցանկացած հարց՝ նշանակվող աչքի կաթիլներից մինչև տեսողության լազերային շտկում, յուաքանչյուր դեպք մանրամասն քննարկվում է և ակնաբույժի և հղիությունը վարող բժշկի հետ:

Բացի ակնաբուժական հիվանդություններից, ռիսկի խմբում են նաև շաքարային դիաբետով, վահանաձև գեղձի, երիկամների, սրտանոթային համակարգի և արյան հիվանդություններ ունեցող հղիները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան տնօրենի տեղակալ Նորայր Ղուկասյանը բացելով փակագծերը բնական ծննդաբերության և կեսարյան հատման մշտական երկընտրանքի վերաբերյալ, նշել է, որ կեսարյան հատման հաճախականության մեծացումը պայմանավորված է մեծահասակ առաջնածինների, անամնեզում կեսարյան հատումների շատացումով և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Աշխարհում ամեն չորրորդ կինը ծննդալուծվում է կեսարյան հատման ճանապարհով:

Նորայր Ղուկասյան

Ակնաբույժների հաջորդ հանդիպումը հղիների համար է անցկացվելու , մայրության դպրոցի հերթական թեման ամենահաճախ քննարկվողն է լինելու՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ